շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ թեւավոր հրթիռներ է արձակել

Հյուսիսային Կորեան մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ թեւավոր հրթիռներ է արձակել

Հյուսիսային Կորեան կրկին մի քանի թեւավոր հրթիռ է արձակել իր արևմտյան ափից։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Միացյալ շտաբների պետերին։

Հստակեցվում է, որ արձակումն արձանագրվել է առավոտյան ժամը մոտ 7-ին։ Հրթիռների թիվը չի նշվում։ Հարավային Կորեայի զինվորականները նշել են, որ ուժեղացրել են մոնիտորինգը՝ սերտորեն համակարգելով իրենց գործողությունները Միացյալ Նահանգների հետ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում թեւավոր հրթիռի երրորդ արձակումն է։

Հունվարի 29-ին ԿԺԴՀ-ն հաջողությամբ փորձարկել է Pulhwasal-3-31 թեւավոր հրթիռները։ Ըստ աղբյուրների՝ արձակումն իրականացվել է սուզանավից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: