երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հյուսիսային Կորեան լիարժեք կրակային պատրաստության է բերում սահմանին գտնվող հրետանին

Հյուսիսային Կորեան լիարժեք կրակային պատրաստության է բերում սահմանին գտնվող հրետանին

Կորեայի ժողովրդական բանակի (KPA) գլխավոր շտաբը հրամայել է սահմանային գծի մոտ գտնվող հրետանային կազմավորումները կրակային լիարժեք պատրաստության բերել, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հրապարակել է Գլխավոր շտաբի նախնական օպերատիվ հրամանը, ըստ որի սահմանային գծի մոտ գտնվող հրետանային կազմավորումները և կրակային կարևոր առաքելություն իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումները պետք է ունենան կրակելու լիակատար պատրաստակամություն»,-տեղեկացում է գործակալությունը:

 

  • Կիսվել: