ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Հյուսիսային Իռլանդիայում միգրանտների դեմ բողոքի ցույցի ժամանակ վիրավորվել է 17 ոստիկան

Հյուսիսային Իռլանդիայում միգրանտների դեմ բողոքի ցույցի ժամանակ վիրավորվել է 17 ոստիկան

Երեկ՝ հունիսի 11-ին, երեկոյան ժամերին Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում միգրանտների դեմ կրկին բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերածվել են զանգվածային անկարգությունների. ցուցարարները վնասել են ներգաղթյալների տները, այրել մեքենաները և ոստիկանների վրա նետել դյուրավառ հեղուկով շշեր ու աղյուսներ:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ բախման ժամանակ վիրավորվել է 17 ոստիկան, ձերբակալվել է հինգ ցուցարար: Իրաապահ մարմինները ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին:

Նշենք, որ միգրանտների դեմ բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 9-ի երեկոյան, երբ 14-ամյա ռումինացի երկու դեռահաս մեղադրվել են իրենց տարեկից աղջկան բռնաբարելու փորձի համար:

Ցույցերից մի քանի ժամ առաջ դատարանում դեռահասների փաստաբանը հայտարարել է, որ նրանք կտրականապես հերքում են առաջադրված մեղադրանքները։ Ցուցարարները որոշ տների վրա թողել են բնակիչների ազգությունը նշող գրառումներ:

 

  • Կիսվել: