երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հութիները Իրանից հրամաններ կամ հրահանգներ չեն ստանում. Իրանի արտգործնախարար

Հութիները Իրանից հրամաններ կամ հրահանգներ չեն ստանում. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը CNBC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները Թեհրանից ոչ մի հրաման կամ հրահանգ չեն ստանում։

«Եմենի եւ տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդները, որոնք պաշտպանում են պաղեստինցի ժողովրդին, գործում են իրենց սեփական փորձին համապատասխան եւ ելնելով իրենց սեփական շահերից, եւ նրանք մեզանից ոչ մի հրաման կամ հրահանգ չեն ստանում»,- ասել է նա։

Նախարարը նաեւ ընդգծել է, որ անվտանգությունը Կարմիր ծովում կարեւոր է նաեւ Իրանի համար։

«Բայդենի եւ Սպիտակ տան լիածավալ համագործակցությունը այնպիսի գլխակերների հետ, ինչպիսին Նեթանյահուն է, անորոշության արմատն է տարածաշրջանում»,- ավելացրել է Իրանի արտգործնախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: