ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հութիների հարձակման հետևանքով Ադենի ծոցում մահացել է առնվազն 2 ամերիկացի նավաստի

Հութիների հարձակման հետևանքով Ադենի ծոցում մահացել է առնվազն 2 ամերիկացի նավաստի

Ամերիկյան նավի վրա hութիների հերթական հարձակման հետևանքով Ադենի ծոցում մահացել է առնվազն 2 ամերիկացի նավաստի: Հարձակման մասին նախօրեին հայտարարել էր հութիների ներկայացուցիչը:

Ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի ապստամբ շարժմանը՝ հարձակման համար:

Խոսնակը, այնուամենայնիվ, չի նշել, թե ինչպես է ԱՄՆ-ը նախատեսում արձագանքել հութիների հարձակումների հերթական ալիքին:

  • Կիսվել: