կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունգարիայում մրցարշավային մեքենան մխրճվել է հանդիսատեսների մեջ. զոհվել է 4 մարդ

Հունգարիայում մրցարշավային մեքենան մխրճվել է հանդիսատեսների մեջ. զոհվել է 4 մարդ

Չորս մարդ զոհվել և առնվազն ութը վիրավորվել են, երբ կիրակի օրը Հունգարիայի հյուսիսում տեղի ունեցող ավտոմրցավազքում մրցարշավային մեքենան դուրս է եկել ճանապարհից և մխրճվել հանդիսատեսների մեջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ոստիկանությունը հայտնել է, որ վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։

Index.hu-ն հայտնել է, որ մեկ երեխա կյանքին սպառնացող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ մարդ ստացել է լուրջ վնասվածքներ, իսկ վեցը  թեթև վնասվածքներ են ստացել։

Դեպքի վայր են ժամանել մի քանի շտապօգնության մեքենաներ և փրկարարական ուղղաթիռներ, Index.hu լրատվական կայքին հայտնել են փրկարարները: Կազմակերպիչները դադարեցրել են մրցավազքը։

  • Կիսվել: