երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջնական են ճանաչվել

Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջնական են ճանաչվել

Հունգարիայում ապրիլի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջնական են ճանաչվել: Երկրի Գերագույն դատարանը մերժել է քվեարկության արդյունքների վերաբերյալ ստացված բողոքը:

Ինչպես հայտնի է՝ հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ:

Ընտրությունների արդյունքների համաձայն՝ իշխող ՛՛Հունգարական քաղաքացիական միություն՛՛ կուսակցությունը և քրիստոնյա-դեմոկրատները Պետական ժողովում ստացել են 199 պատգամավորական մանդատներից 135-ը: Ընդդիմադիր վեց կուսակցություններից բաղկացած կոալիցիան ստացել է 57 տեղ, իսկ ՛՛Մեր հայրենիքը՛՛՝ վեց: Մեկ պատգամավորական մանդատ էլ ստացել է գերմանական փոքրամասնության ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: