շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հունգարիայի վարչապետը առաջարկել է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ

Հունգարիայի վարչապետը առաջարկել է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ հույս ունի հունիսին բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Վերջին շրջանում Հունգարիան և Ուկրաինան քայլեր են ձեռնարկում՝ երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները պաշտոնական բանակցություններ են սկսել Ուկրաինայում հունգարական էթնիկ փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։

Մադյարն ասել է, որ «Ուկրաինան [ագրեսիայի] զոհ է և իրավունք ունի պաշտպանվել բոլոր հնարավոր միջոցներով՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։ Նա նշել է, որ պատերազմը պետք է ավարտվի հնարավորինս շուտ՝ միջազգային հանրության կողմից երաշխավորված երկարատև խաղաղությամբ։

Հունգարիայի վարչապետն առաջարկել է հանդիպել Զելենսկիի հետ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Բերեգովե քաղաքում՝ Անդրկարպատյան մարզում, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հունգարացիներ։

 

  • Կիսվել: