Հունգարիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինա զենք ու զորք չուղարկելու մասին
Հունգարիան զորք ու սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին այսօր Բուդապեշտում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հունգարիան կարող է աջակցել` ռուս–ուկրաինական բանակցությունների համար տեղ տրամադրելով՛՛։
Ավելի վաղ Հունգարիան հայտարարել էր, որ թույլ չի տա մահաբեր զենքի տարանցումն իր երկրի տարածքով։
Մասնավորապես՝ դեռ փետրվարի 28-ին Սիյարտոն ասել էր. ՛՛Նման մատակարարումները կարող են դառնալ թշնամական ռազմական գործողությունների թիրախ, և մենք պետք է ապահովենք Հունգարիայի անվտանգությունը, որպեսզի չներքաշվենք այս պատերազմի մեջ՛՛: