ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունների ամրապնդման մասին

Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունների ամրապնդման մասին

Հունգարիան և Թուրքիան համոզված են, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հնարավորինս արագ կանգնեցնի Ուկրաինայում զինված հակամարտությունը և հասնի դրա խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին Վիկտոր Օրբանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո:

Թուրքիայի արտգործնախարարը Բուդապեշտ է ժամանել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հրավերով, հանդիպել վարչապետ Օրբանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են Հունգարիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման մասին՝ հավելել է վարչապետի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ Օրբանը նշել է, որ Հունգարիան ձգտում է երկկողմ առևտուրը հասցնել տարեկան 6 մլրդ դոլարի:

  • Կիսվել: