շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունգարիան դեմ է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերընտրվելուն

Հունգարիան դեմ է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերընտրվելուն

Հունգարիան դեմ է արտահայտվել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերընտրմանը, քանի որ նրա որոշումներն ու հայտարարությունները միայն ՛՛վատթարացրել են իրավիճակը Եվրոպայում՛՛: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահի գործողությունների և խոսքերի շնորհիվ Եվրամիության անվտանգության և տնտեսական ցուցանիշները միայն վատթարացել են։

՛՛Հետևաբար, Հունգարիան կողմ է, որ նա մանդատի ժամկետը լրանալուց հետո այլևս հայտարարություններ չանի Եվրամիության անունից և «ոչ մի որոշում չընդունի Եվրոպայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ տնտեսության ու անվտանգության ոլորտում՛՛,-ասել է Սիյարտոն:

Նշենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսին:

  • Կիսվել: