երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 3 նոր ֆրեգատ

Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 3 նոր ֆրեգատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ), գրում է ermenihaber.am-ը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ պայմանագիրը երկու երկրների ինքնիշխանությունը և Եվրոպայի անկախությունն ամրապնդելու ուղղությամբ արված կարևոր քայլ է։

Նաև շեշտել է, որ ֆրեգատներ գնելու Հունաստանի որոշումը Միջերկրական ծովում Հունաստան-Ֆրանսիա համատեղ շահերի պաշտպանության համար ավելի խորը «ռազմավարական համագործակցության» մասն է կազմում։

Ըստ ֆրանսիական մամուլի՝ Ֆրանիսայի և Հունաստանի կնքած հիշյալ պայմանագիրը 5 միլիարդ դոլար արժողությամբ է, իսկ ըստ թուրքական մամուլի՝ 3 մլրդ։

  • Կիսվել: