շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում

Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում

Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիսարևմտյան Էլիդա շրջանում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 195 հրշեջ, 48 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հունաստանի հրշեջ ծառայությանը:

Հրդեհը բռնկվել է կիրակի ցերեկը՝ Ահայա քաղաքից ոչ հեռու: Սպառնալիքի պատճառով 4 բնակավայրից իրականացվել է տարհանում:

Ըստ հրդեհի վտանագավորության քարտեզի՝ տարածաշրջանը գտնվում է շատ բարձր ռիսկի կատեգորիայում:

Հունաստանում հրդեհավտանգ սեզոն է սկսվել: Տարբեր տարածքներում արձանագրվել է 53 անտառային հրդեհ: Ջերմաստիճանը բարձր է, իսկ կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:

 

  • Կիսվել: