շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունաստանի ընդդիմությունը դատապարտել է Կիպրոսի մասին Էրդողանի սկանդալային հայտարարությունը

Հունաստանի ընդդիմությունը դատապարտել է Կիպրոսի մասին Էրդողանի սկանդալային հայտարարությունը

Հունաստանում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «SYRIZA» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոս կղզու հետ կապված մարտի 18-ին արած հայտարարությունը, գրում է ermenihaber.am-ը:

Կուսակցությունը, Էրդողանին մեղադրելով թուրք-հունական հարաբերություններում «դրական մթնոլորտը» խաթարելու մեջ, նրա հայտարարությունները որակել է անբարեխիղճ:

«Նախագահ Էրդողանի անբարեխիղճ հայտարարությունները խաթարում են Կիրիակոս Միցոտակիսի (Հունաստանի նախագահ) կառավարության կողմից անհիմն կերպով առաջ քաշված թուրք-հունական հարաբերություններում առկա «դրական մթնոլոտը»: Աթենքի հռչակագրի ստորագրումից դեռ երեք ամիս է անցել, սակայն Թուրքիան կրկին խախտում է հռչչակագրի ոգին»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ կուսակցությունը Հունաստանի կառավարությունից պահանջել է պաշտոնապես արձագանքել Էրդողանի խոսքերին:

«Կառվարությունը պետք է պատասխանի այնպիսի անհրաժեշտ դիվանագիտական գործողություններով, որոնք ի ցույց կդնեն, որ նման անընդունելի և սադրիչ հայտարարություները վնասում են Հունաստան-Թուրքիա և Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները»:

Հունական ընդդիմադիր կուսակցությունը քննադություններ է հնչեցրել նաև Միցոտակիսի կառավարության հասցեին՝ մեղադրելով ոչ թափանցիկ արտաքին քաղաքականություն վարելու մեջ:

Հունական մամուլում տեղ են գտել Էրդողանի խոսքերին արձագանքող դիվանագիտական անանուն աղբյուրների հայտարարությունները ևս:

Դրանցից մեկում ասվել է. «Թուրքիայի նախագահի հայտարարությունները բացեիբաց խեղաթյուրում են պատմական ճշմարտությունները և անարգում են զոհերի հիշատակը»:

Հիշեցնենք, որ Էրդողանը մարտի 18-ին ավանդական «իֆթարի» (ընթրիք Ռամադանի՝ Իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում) ծրագրի շրջանակներում Անկարայի 4-րդ բանակային կորպուսում զինվորների հետ հանդիպման ժամանակ արել էր հունական կողմի համար սկանդալային հայտարարություն:

«Եթե Կիպրոսի հարավ էլ հասնեինք, գուցե արդեն լիներ ոչ թե հարավ-հյուսիս անունով ինչ-որ բան, այլ Կիպրոսն ամբողջությամբ մերը լիներ»,- հայտարարել էր Էրդողանը:

  • Կիսվել: