շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունաստանի ընդդիմությանը չի հաջողվել պաշտոնանկ անել Միցոտակիսի նախարարների կաբինետը

Հունաստանի ընդդիմությանը չի հաջողվել պաշտոնանկ անել Միցոտակիսի նախարարների կաբինետը

Հունաստանի խորհրդարանը մերժել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած կառավարությանն անվստահության քվեն՝ քաղաքական գործիչների, նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, զինված ուժերի ղեկավարության գաղտնալսման հետ կապված սկանդալի պատճառով: 

առավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությանը 300 պատգամավորից մասնակցել է 299-ը: Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 143 պատգամավոր, սակայն որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 151 ձայն։

Դեմ են քվեարկել իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 156 պատգամավորներ։

Այսպիսով՝ ընդդիմությունը չի հաջողել պաշտոնանկ անել Միցոտակիսի նախարարների կաբինետը։

Քվեարկությունից առաջ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Միցոտակիսը հանդես է եկել ի պաշտպանություն ազգային հետախուզական ծառայության ձեռնարկած լսումների օրինականությանը: Ավելի վաղ ընդդիմության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը Միցոտակիսին մեղադրել էր այն բանի համար, որ վերջինս անձամբ է պատվիրել բարձրաստիճան քաղաքական գործիչների ու զինվորականների մի շարք գաղտնալսումներ:

  • Կիսվել: