կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հունաստանի Սերես քաղաքը դատապարտում է թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա

Հունաստանի Սերես քաղաքը դատապարտում է թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա

Հունաստանի Սերես քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որում համերաշխություն են հայտնում փորձություններ ապրող հայ ժողովրդին ու դատապարտում  թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։

Բանաձևում ասվում է․
 
«Ադրբեջանի  զինված ուժերի կողմից Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ վրա առաջին գրոհից երեք շաբաթ անց, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված «հրադադարի» վերաբերյալ պայմանագրից գրեթե 15 օր անց, թուրքադրբեջանցիների փոքրոգի հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ մեծ ինտենսիվությամբ դեռ շարունակվում են:
 
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից զանգվածային հարձակումը, նոր սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար` վտանգավոր հետևանքներով բոլորի համար:
 
Սերեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը  հաշվի առնելով Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների պատմական, բարեկամական առնչություններն.

• Իրենց համերաշխությունն են հայտնում փորձություններ ապրող հայ ժողովրդին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար,

• Դատապարտում են թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա,

•Դատապարտում են Թուրքիայի ներգրավվածությունը, որը խաթարում է լարվածությունը տարածքում,

•Կոչ են անում միջազգային հանրությանը / Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին/ ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները,

• Իրենց նվիրվածությունն են հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:
 
Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է 

• Լուսավորել Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով:

• Բարձրացնել հայկական դրոշը Սերես քաղաքաի Ազատության Հրապարակում` Հունաստանի դրոշի կողքին:
 
Քաղաքային խորհրդի նախագահ Կատիրձողլու Վասիլեոս»։

  • Կիսվել: