հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հունաստանի իշխանությունները փրկել են Թուրքիայից նավակներով Էգեյան ծովի կղզիներ գնացող  մոտ 60 միգրանտի

Հունաստանի իշխանությունները փրկել են Թուրքիայից նավակներով Էգեյան ծովի կղզիներ գնացող մոտ 60 միգրանտի

Հունաստանի իշխանություններն այսօր փրկել են մոտ 60 միգրանտի փչովի նավակներում, որոնք փորձում էին Թուրքիայից անցնել Էգեյան ծովի արեւելյան մերձակա կղզիներ, եւ որոնց հետ երկու առանձին միջադեպ էր տեղի ունեցել, հայտնել է մերձափնյա պահպանության ծառայությունը, տեղեկացնում է The Associated Press-ը։

Մերձափնյա պահպանության ծառայության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ պարեկանավը շաբաթ վաղ առավոտյան հայտնաբերել է 41 մարդու Լեսբոս կղզու մոտ ալիքների վրա տարուբերվող փչովի նավակում։ Նրանք բոլորը բարեհաջող հասցվել են կղզու ընդունող կենտրոն։

Մինչ այդ մերձափնյա պահպանության պարեկանավը կանգնեցրել էր մեկ այլ նավակ, որի վրա 17 մարդ կար, Արկիայի արեւելյան Էգեյան կղզիներից ոչ հեռու։ Միգրանտները հասցվել են Պատմոս կղզի, իսկ նրանցից մեկը ձերբակալվել է մաքսանենգ լինելու կասկածանքով։

  • Կիսվել: