երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
Հունաստան, Թուրքիա, Շվեյցարիա և այլն․ բյուջեի հաշվին շրջագայությունների սեզոնը բացվում է․ «Հրապարակ»

Հունաստան, Թուրքիա, Շվեյցարիա և այլն․ բյուջեի հաշվին շրջագայությունների սեզոնը բացվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մինչ հայրենի երեսփոխանները վայելում են իրենց վաստակած հանգիստը, նրանց աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ գծվում է։ Խորհրդարանի ղեկավարության ստորագրած կարգադրություններից տեղեկանում ենք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկը եւս աչքի է ընկնելու գործուղումների առատությամբ։ Երթուղին խայտաբղետ է ու հաճելի՝ Հունաստան, Թուրքիա, Ռաբաթ, Շվեյցարիա, Ֆրանսիա եւ այլն: Ինչպես ասում են՝ սա դեռ սկիզբն է։ Ընդ որում՝ Թուրքիայի Իզմիր քաղաք գործուղվելու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար՝ սեպտեմբերի 21-24-ը, պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: