երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունական Խալկիդիկի թերակղզու մոտ F-16 կործանիչ է կործանվել

Հունական Խալկիդիկի թերակղզու մոտ F-16 կործանիչ է կործանվել

Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը կործանվել է Պսատուրա կղզու մոտ՝ Խալկիդիկի թերակղզուց հարավ, տեղեկացնում է հունական Proto Thema-ն:

Նշվում է, որ օդաչուն ցած է նետվել։

Իր հերթին Pentapostagma.gr պորտալը հայտնում է, որ ականատեսները կործանիչի կործանման վայրի մոտ օդապարիկ են տեսել, ուստի ենթադրում են, որ օդաչուին հաջողվել է լքել ինքնաթիռը։ Super Puma ուղղաթիռը օդ է բարձրացել Լեմնոս կղզուց՝ սկսելու օդաչուի որոնումները:

Նշվում է, որ F-16-ը, որը պատկանում է 110-րդ կործանիչ թեւի 337-րդ էսկադրիլիային, օդ է բարձրացել Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող ավիաբազայից։

  • Կիսվել: