Հռոմի պապը կիրակի 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում կիրակի պատարագ է մատուցել Կարիքավորների համաշխարհային օրվա առթիվ և 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել:
«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ մեծ սրահում, որտեղ կաթոլիկների հովվապետը ձմեռային ամիսներին հանդիպումներ է անցկացնում հավատացյալների հետ, շուրջ 150 կլոր սեղան է դրվել։
Ընթրիքից առաջ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և Աստծուն խնդրել օրհնել նրանց և նրանց ընտանքիներին։
Հռոմի այլ շրջաններում ևս ընթրիք է կազմակերպվել շուրջ 1500 կարիքավորի համար։