Հռոմի պապը կարող է այցելել Կիև
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է օգոստոսին այցելել Կիև՝ Կանադայից վերադառնալուց հետո, հայտարարել է Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդը։
Ֆրանցիսկոսը Ուկրաինա այցելելու հրավեր է ստացել ուկրաինացի քաղաքական և կրոնական գործիչներից։
Հնարավոր է, որ պապը մեկնի նաև Մոսկվա։ Ավելի վաղ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հույս էր հայտնել, որ սեպտեմբերին Ղազախստանում կարող է հանդիպել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ։