կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հռոմի Պապը աղոթում է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության զոհերի համար

Հռոմի Պապը աղոթում է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության զոհերի համար

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը անմարդկային գործողություն է որակել:

Նա կիրակի օրը հայտարարել է, որ աղոթում է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության զոհերի համար.

«Թող Տերը փոխի այն մարդկանց սրտերը, որ անմարդկային արարքներ են կատարում, վիրավորում Աստծուն, որ հրամայել է չսպանել»։

ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։ Տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 33- ինը՝ ծանր։

  • Կիսվել: