չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հռոդոսում Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար թուրքական հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել

Հռոդոսում Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար թուրքական հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել

Հունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2  անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը, գրում է ermenihaber.am-ը:

«Reuters»-ի և հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը լուսանկարել է Հունաստանի զինուժի Էգեյան ծովում իրականացրած օպերացիաներն ու հունական ռազմանավերը և լուսանկարները հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակցին։ 

«Greek City Times» պարբերականի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը Հռոդոսում թուրքական հյուպատոսարանի աշխատակից է, իսկ մյուսը՝ հունական լաստանավերից մեկում է ծառայություն իրականացրել։ 

  • Կիսվել: