ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հրաժարական է տվել Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը

Հրաժարական է տվել Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Բար Թոմեր Բարը կավարտի իր պաշտոնավարման ժամկետը մայիսի 5-ին, տեղեկացնում է Times of Israel-ը՝ նշելով, որ պաշտոնաթողության նախնական ժամկետը հետաձգվել էր Իրանում պատերազմի պատճառով:

Նշվում է, որ նոր ամսաթիվը համաձայնեցվել է Բարի և Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի այսօրվա հանդիպման ժամանակ։

Բրիգադային գեներալ Օմեր Թիշլերը կփոխարինի ավելի քան չորս տարի պաշտոնավարած Բարին։

«Շտաբի պետը շեշտել է, որ ռոտացիան հիմնված է օպերատիվ իրավիճակի գնահատման վրա»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

  • Կիսվել: