Հրամայել եմ ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող նավերը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող բոլոր նավերը։
«Ես հրամայել եմ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին կրակ բացել և ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ցանկացած նավ՝ անկախ դրա չափերից (նրանց բոլոր 159 ռազմական նավերն արդեն ծովի հատակին են)։
Ոչ մի տատանում չպետք է լինի։ Բացի այդ, մեր ականազերծող նավերը հենց այս պահին մաքրում են նեղուցը։ Սույնով հրամայում եմ շարունակել այդ աշխատանքը, բայց արդեն եռապատկված թափով», - Truth Social-ում գրել է Դոնալդ Թրամփը։


