Հորմուզի նեղուցը որպես ճնշման գործիք օգտագործելը կսրի ճգնաժամը․ Կատարի ԱԳՆ
Հորմուզի նեղուցը որպես ճնշման գործիք օգտագործելը միայն կսրի Պարսից ծոցի ճգնաժամը: Այս մասին այսօր հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին ասել է Կատարի վարչապետ ու ԱԳ նախարար Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին, տեղեկացնում է Կատարի Արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ Ալ Թանին Արաղչիին նաև ասել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է արձագանքեն պատերազմի դադարեցմանն ուղղված միջնորդական ջանքերին։
«Ալ Թանին ընդգծել է, որ նավագնացության ազատությունն ամուր հաստատված սկզբունք է, որը չի ենթադրում որևէ փոխզիջում, և որ Հորմուզի նեղուցը փակելը կամ այն որպես ճնշման գործիք օգտագործելը միայն սրում է ճգնաժամը»,-նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:


