Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորումից հետո ՆԱՏՕ-ից ինձ օգնություն են առաջարկել. Թրամփ
Այժմ, երբ Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորվել է, ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և հարցրեցին, թե արդյոք մեզ օգնություն պե՞տք է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ասացի նրանց հեռու մնալ, եթե միայն չեն ցանկանում իրենց նավերը նավթով լցնել։ Նրանք անօգուտ էին, երբ օգնություն էր պետք. թղթե վագրեր»,- նշել է Թրամփը։
Նշենք, որ մեկ այլ գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Կատարին իրենց «անհավանական քաջության և օգնության» համար։


