Հորմուզի նեղուցով մեկ օրում 25 նավ է անցել. ԻՀՊԿ
Անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո վերջին 24 ժամվա ընթացքում 25 առևտրային նավեր՝ լցանավեր և կոնտեյներային նավեր, առանց որևէ միջադեպի անցել են Հորմուզի նեղուցով», - ասվում է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերն ուղեկցել են նավերին։
Վերջին 4 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 117 նավ։



