չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հորմուզի նեղուցով անխոչընդոտ անցումը կորցրել է իր իմաստը Իրանի վրա հարձակումից հետո․ Բաղայի

Հորմուզի նեղուցով անխոչընդոտ անցումը կորցրել է իր իմաստը Իրանի վրա հարձակումից հետո․ Բաղայի

Հորմուզի նեղուցով «անխոչընդոտ անցումը» կորցրել է իր իմաստը Իրանի վրա հարձակումից հետո, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է Fars-ը:

Ըստ Բաղայիի, Հորմուզի նեղուցով «անխոչընդոտ անցման» հասկացությունը փաստացի կորցրել է իր նշանակությունն այն պահից, երբ այդ նեղուցի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմակայաններն ու օբյեկտներն օգտագործվեցին Իրանի դեմ ագրեսիվ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում, անկասկած, մեղավոր է Միացյալ Նահանգները:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կողմից իրականացված բազմաթիվ խախտումները:

Հորմուզի նեղուցում պայմաններն այլևս երբեք չեն վերադառնա նախապատերազմյան վիճակին, ավելի ուշ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Բորուջերդին:

Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարը ռիալով գանձելը դիտարկվում է որպես գերակա դիրքորոշում՝ ազգային արժույթն ամրապնդելու նպատակով, և Կենտրոնական բանկը պետք է հաստատի թվային ռիալն ու այն դնի դրամական շրջանառության մեջ, հավելել է նա:

  • Կիսվել: