Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար կգանձվի. իրանցի պատգամավոր
Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության կառավարումից և կարգավորումից ստացված եկամուտները կկազմեն տարեկան 10-15 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Ահմադ Նադերին, տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ այդ եկամտի զգալի մասը կօգտագործվի նավարկության, անվտանգության և տարանցման կառավարման ապահովման համար։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանի նպատակը «շանտաժի համակարգ» ստեղծելը չէ, ինչպես ոմանք ենթադրում են, այլ այս զգայուն ջրային ուղու կարգավորման համար օրինական և թափանցիկ համակարգ ստեղծելը։


