Հորմուզի նեղուցի բացման հետևանքով նավթի գները կտրուկ նվազել են. աղբյուր
Իրանը բացել է Հորմուզի նեղուցը, ինչի հետևանքով նավթի գները կտրուկ նվազել են, սակայն շուրջ 20,000 նավաստի դեռևս «թակարդում» է մնացել։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Նշվում է, որ Իրանը հրադադարի ընթացքում ժամանակավորապես բացել է նեղուցը կոմերցիոն նավագնացության համար։ Սա, ըստ աղբյուրի, հանգեցրել է նավթի գների 13 տոկոս անկման և ԱՄՆ ֆոնդային շուկաների աճի։
Բացի դրանից՝ հաղորդվում է նաև, որ Պարսից ծոցում դեռևս մոտ 20,000 նավաստի և 2,000 նավ կա, որոնք տեղափոխում են 132 միլիոն բարել նավթ: Այս առնչությամբ Wells Fargo-ի վերլուծաբանը նշում է, որ շուկաները դեռ պետք է զգուշավոր լինեն, քանի որ Հորմուզի նեղուցը բաց է մնում մինչև հրադադարի ժամկետի լրանալը, և իրավիճակը կախված է բանակցությունների զարգացումից:


