ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա ավելի քան 30 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել. ՊՆ
Անցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները Ռուսաստանի մարզերի երկնքում 33 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 33 անօդաչու են ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 14 անօդաչու ոչնչացվել է Վորոնեժի մարզի երկնքում, 11-ը` Կուրսկի մարզի վրա, 7-ը` Բելգորոդի և մեկը՝ Ղրիմի Հանրապետության տարածքի վրա:
Գերատեսչությունում հայտնել են նաև, որ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի անձնակազմը Սև ծովում ոչնչացրել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ ընթացող երկու ուկրաինական անանձնակազմ նավ։