երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
ՀՕՊ համակարգերի սղության պատճառով Եվրոպան «Patriot»-ին փոխարինող է փնտրում․ Bloomberg

ՀՕՊ համակարգերի սղության պատճառով Եվրոպան «Patriot»-ին փոխարինող է փնտրում․ Bloomberg

Եվրոպայում քննարկում են ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային համալիրներին փոխարինող գտնելու հարցը։ Դրանք դժվարհասանելի են դարձել և որպես այլընտրանք դիտարկվում է «SAMP/T NG» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այս մասին «Bloomberg»-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները:

«Գնալով ավելի շատ երկրներ են ամերիկյան դժվարհասանելի «Patriot»-ների փոխարեն ընտրում եվրոպական «SAMP/T NG» հակահրթիռային համակարգերը»,- նշված է հոդվածում:

Գործակալության փոխանցմամբ՝ «MBDA Missile Systems Services SAS» և «Thales SA» ընկերություններին պատկանող «Eurosam»-ն արդեն բանակցում է Քուվեյթին ու Հունգարիային նմանատիպ համակարգեր մատակարարելու շուրջ։ Բացի այդ, եվրոպական արտադրանքով հետաքրքրված է ևս մոտ 15 երկիր, այդ թվում՝ Շվեյցարիան ու Էստոնիան:

  • Կիսվել: