երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում

Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում

Հնդկաստանն իր բնակչության թվով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։ Ներկայիս գնահատականով, այն կազմում է 1,44 միլիարդ մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 1,425 միլիարդ բնակչով, ասվում է ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում։

Հիմնադրամը Հնդկաստանի բնակչության աճը կապում է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և մայրական մահացության մակարդակի նվազման հետ։

 

Ըստ վերջին մարդահամարի, որն անցկացվել է 2011 թվականին, Հնդկաստանի բնակչությունը կազմել է 1,21 միլիարդ մարդ։

Չինաստանի բնակչությունը, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, 2022 թվականին հասել է 1,426 միլիարդի գագաթնակետին և սկսել է նվազել: Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի ապրիլի վերջին հավասարվել է մայրցամաքային Չինաստանին և ակնկալվում է, որ  կգերազանցի նրան մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Փորձագետները կանխատեսել են, որ Չինաստանի բնակչությունը այս հարյուրամյակի վերջում կարող է 1 միլիարդից ցածր դառնալ: Մյուս կողմից, ակնկալվում է, որ Հնդկաստանի բնակչությունը կշարունակի աճել առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում:

  • Կիսվել: