հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի ամենամասշտաբային ընտրությունները

Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի ամենամասշտաբային ընտրությունները

Հնդկաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք կտևեն մեկուկես ամիս, հայտնում է ТАСС-ը։

Պայքարը ծավալվելու է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի (Ժողովրդական պալատ) 543 տեղի համար։ Իշխող կուսակցություն դառնալու համար կուսակցությանը կամ կոալիցիային անհրաժեշտ է պարզ մեծամասնություն՝ առնվազն 272 մանդատ։ Երկրին սպասվում է քվեարկության յոթ փուլ՝ մեկ առ մեկ տարբեր ընտրատարածքներում՝ բոլոր 28 նահանգներում և միության ութ տարածքներում՝ ապրիլի 19-ին, ապրիլի 26-ին, մայիսի 7-ին, մայիսի 13-ին, մայիսի 20-ին, մայիսի 25-ին և հունիսի 1-ին: Արդյունքները հայտնի կլինեն միայն հունիսի 4-ին։ Սա ամենաերկար ժողովրդական քվեարկությունն է աշխարհում։

Ընտրությունները գրանցված ընտրողների թվով հերթական համաշխարհային ռեկորդն են սահմանել՝ ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները։ Ինչպես հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը (ECI), քվեարկելու իրավունք ունի 968 միլիոն մարդ, որից 497 միլիոնը տղամարդիկ են, 471 միլիոնը՝ կանայք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: