շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հնդկաստանում երկու գլուխ և երեք ձեռք ունեցող երեխա է ծնվել

Հնդկաստանում երկու գլուխ և երեք ձեռք ունեցող երեխա է ծնվել

Հնդկաստանի բնակչուհին երկու գլխով և երեք ձեռքով երեխա է ծնել, տեղեկացնում է NDTV-ն:

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի 21-ամյա բնակչուհի Բաբիտա Ախիրվարն ամուսնացել է մեկուկես տարի առաջ: Հղիության 35 շաբաթականում զույգին հայտնել են, որ ծնվելու են երկվորյակներ, սակայն մեկ երեխա է ծնվել ։

Հիվանդանոցի աշխատակիցներն ասել են, որ նորածին երեխան ունի մեկ սիրտ, բայց երկու գլուխ և երեք ձեռք: Բժիշկները հրաշք են անվանել այն, որ տղան առողջ է ծնվել:

Ներկայումս երեխան բուժում է անցնում վերակենդանացման բաժանմունքում:

  • Կիսվել: