ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հնդկաստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանի հարավում գտնվող Տելանգանա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:27-ին (Երևանի ժամանակով 05:57-ին):

Տելանգանան հազվադեպ է սեյսմիկ ակտիվություն զգում, ուստի աղետը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։

  • Կիսվել: