երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հնդկաստանի արևելքում ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել «Դանա» ցիկլոնի մոտենալու պատճառով

Հնդկաստանի արևելքում ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել «Դանա» ցիկլոնի մոտենալու պատճառով

«Դանա» արևադարձային ցիկլոնի մոտենալու պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման հրահանգ է տրվել Հնդկաստանի արևելյան Օդիշայի նահանգում՝ Բենգալյան ծոցի ափին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Օդիշայի իշխանություններին։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ տարերքն Օդիշային կհարվածի հոկտեմբերի 24-ի երեկոյան։

400 000 մարդ արդեն տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում։ Օդիշայի իշխանությունները նշել են ավելի քան 3000 գյուղ, հիմնականում ափամերձ գոտու երկայնքով, որոնք կլինեն ցիկլոնի էպիկենտրոնում: Քամու արագությունը կարող է հասնել 100-120 կմ/ժ-ի։

Նահանգում կանխատեսվում են հորդառատ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել այդ թվում մշտադալար սաղարթավոր անտառների հեղեղումների։ Այդ կապակցությամբ բնապահպաններն զգուշացնում են բնակավայրերում կոկորդիլոսների և օձերի հայտնվելու հավանականության մասին։ Սողուններին փրկելու համար ստեղծվել են խմբեր։

«Դանա» արևադարձային ցիկլոնը նաև հորդառատ տեղումներ կառաջացնի Օդիշայի հարևան Արևմտյան Բենգալիայի նահանգում, որտեղ նույնպես կատարվում է բնակիչների տարհանում անվտանգ տարածքներ: Հնդկաստանի այս երկու նահանգներում փոթորկի մոտենալու պատճառով չեղյալ է հայտարարվել գնացքների երթևեկությունը, փակվել են դպրոցները:

 

  • Կիսվել: