չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հնդկական մի շարք նահանգներում անջատել են բջջային ինտերնետը

Հնդկական մի շարք նահանգներում անջատել են բջջային ինտերնետը

Հնդկական մի շարք նահանգներում՝ ներառյալ Դելին եւ Մումբայը, անջատել են բջջային ինտերնետը՝ քաղաքացիության մասին օրենքի դեմ զանգվածային բողոքների ֆոնին, որը համարվում է հակամուսուլմանական, տեղեկացնում է AFP-ն

Նշվում է, որ երկու շաբաթվա բողոքների ընթացքում զոհվել է 27 մարդ։ Վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը հեշտացրել է երեք երկրներից ոչ մուսուլմաններին քաղաքացիություն տալու կարգը:

Զինված ոստիկանները պարեկում են մայրաքաղաքի այն շրջանները, որտեղ գերակշռում են մուսուլմանները, այն բանից հետո, երբ ուրբաթօրյա աղոթքից հետո հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Դելիի հին թաղամասի մզկիթի մոտ։

Ոստիկանությունը եւ ռազմականացված կազմավորումները բարիկադներ են դրել ճանապարհներին, որոնք տանում են դեպի մզկիթ, որտեղ անցած շաբաթ բողոքներից հետո սկսվել են դաժան բախումներ։

Ուրբաթ ցուցարարները վանկարկել են կարգախոսներ կառավարության դեմ՝ խոստանալով շարունակել ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչեւ որ օրենքը չեղարկվի։

  • Կիսվել: