երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
«Հիմա, երբ Իրանի հետ հակամարտությունն ավարտվել է, կկենտրոնանանք Ուկրաինայի խնդրի վրա». Թրամփ

«Հիմա, երբ Իրանի հետ հակամարտությունն ավարտվել է, կկենտրոնանանք Ուկրաինայի խնդրի վրա». Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո ԱՄՆ կենտրոնանալու է Ուկրաինայի խնդրի վրա։

«Հիմա, երբ Իրանի հետ հակամարտությունն ավարտվել է, մենք պատրաստվում ենք կենտրոնանալ Ուկրաինայի խնդրի վրա։ Տեսնենք՝ կկարողանա՞նք դա էլ լուծել»,- ասել է Թրամփը՝ լրագրողներին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ ու Իրանը հաստատել են, որ համաձայնագրի վերջնական տեքստը պատրաստ է, փաստաթուղթը ստորագրվելու է մոտ օրերս։

  • Կիսվել: