շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ նորից կմասնակցի նախագահական ընտրություններին

Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ նորից կմասնակցի նախագահական ընտրություններին

Ինչպես ես եմ ասում՝ երբեք, երբեք, երբեք մի ասա «երբեք»: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը` չբացառելով իր առաջադրումը 2020-ին սպասվող նախագահական ընտրություններում:

Միաժամանակ նա հավաստիացրել է. «Այս պահին դա բացարձակ չի մտնում իմ ծրագրերի մեջ»:

 Հիշեցնենք 2008-ին նա առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու

Հիլարի Քլինթոնն առաջին անգամ որոշել էր պայքարել նախագահի պաշտոնի համար 2008-ին, սակայն զիջել էր դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային, իսկ 2016-ին զիջել էր հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020-ի նոյեմբերի 3-ին:

  • Կիսվել: