երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ–ն շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում իր մասնակցության մակարդակը. Սեմերիկով

ՀՀ–ն շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում իր մասնակցության մակարդակը. Սեմերիկով

Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում կազմակերպությունում իր մասնակցության մակարդակը՝ ելնելով սեփական շահերից։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
 
«Հայաստանի մասով իրավիճակը հասկանալի է, և ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Նրանք մեր կազմակերպության անդամ են և իրենց շահերից ելնելով ինչ-որ միջոցառումների մասնակցում են, ինչ-որ միջոցառումների` ոչ, բայց չեն խոչընդոտում դրանց անցկացումը։
 
Այդ պատճառով բնականոն աշխատանք է ընթանում», - ասել է նա «Եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման արդիական հարցեր» միջազգային համաժողովի շրջանակում։

  • Կիսվել: