«Հեզբոլլահի» առաջնորդը կրակի հետ է խաղում. Իսրայելի ՊՆ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանում ՄԱԿ-ի դեսպան Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում»:
Նրա խոսքով՝ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», մինչդեռ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «վտանգի տակ է դնում երկրի ապագան»։
Կացն ընդգծել է՝ Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ հրադադարը զուգորդվի հրետակոծության հետ. «Չի լինի իրականություն, երբ հրադադարը ուժի մեջ լինի, քանի դեռ մեր ուժերը և Գալիլեայի բնակավայրերը շարունակում են հրետակոծվել»։
Նա նաև զգուշացրել է հետևանքների մասին: «Նայիմ Քասեմը կրակի հետ է խաղում, և այս կրակը կուլ կտա «Հեզբոլլահին» և ամբողջ Լիբանանը։ Եթե Լիբանանի կառավարությունը շարունակի պաշտպանել «Հեզբոլլահին», Լիբանանի մայրիները կխորտակվեն կրակի մեջ»,-ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:


