շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի վրա շուրջ 100 հրթիռ արձակելու մասին

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի վրա շուրջ 100 հրթիռ արձակելու մասին

Այսօր լիբանանյան շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է Իսրայելի մի քանի զինվորական դիրքերի ուղղությամբ ավելի քան 100 «Կատյուշա» հրթիռ արձակելու մասին՝  ի պատասխան նախորդ գիշեր Իսրայելի կողմից Լիբանանի Բեքաայի նահանգի գնդակոծության, տեղեկացնում է Reuters-ը։

Անվտանգության ուժերի երկու աղբյուրներ, ինչպես նաև Բաալբեկի նահանգապետը Reuters-ին հայտնել են, որ իսրայելական չորս հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, մի քանիսը վիրավորվել են:
 
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բաալբեկ քաղաքին և դրա շրջակայքին՝ ի պատասխան Գոլանի բարձունքների ուղղությամբ «Հեզբոլլահ»-ի հասցրած ավիահարվածների։
 
 

  • Կիսվել: