չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Հեզբոլլահ» շարժումը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի դիրքերի ուղղությամբ

«Հեզբոլլահ» շարժումը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի դիրքերի ուղղությամբ

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA-ն։

Նշվում է, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում։ «Հեզբոլլահ»-ը մի քանի հրթիռներով հարվածներ է հասցրել Հանիթի ռազմակայանին, որի հետևանքով իսրայելական կողմում կան վիրավորներ։

Լիբանանյան շարժումը հայտնել է, որ իր զինյալները հրթիռային հարված են հասցրել նաև Ռայսաթ Ալ-Ալամ ռազմակայանին:

  • Կիսվել: