չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։

Իրանի նախագահը գնահատել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանաամերիկյան բանակցությունները, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակի դեէսկալացիային։

Մասուդ Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ իրանական ժողովրդին ցուցաբերած հումանիտար օգնության համար։

Իր հերթին ՌԴ նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը շարունակել նպաստել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը և միջնորդական ջանքեր գործադրել՝ հանուն Մերձավոր Արևելքում արդար և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Այդ նպատակով Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ։

Երկկողմ համագործակցության արդիական հարցերի քննարկման ընթացքում հաստատվել է ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների համակողմանի հետագա ամրապնդման երկկողմ պատրաստակամությունը։

Հաղորդվում է նաև, որ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Զատկի տոնի կապակցությամբ։

  • Կիսվել: