ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հազարավոր սիրիացիները ցանկություն են հայտնել որդեգրել երկրաշարժի փլատակներում լույս աշխարհ եկած նորածնին (լուսանկարներ, տեսանյութ)

Հազարավոր սիրիացիները ցանկություն են հայտնել որդեգրել երկրաշարժի փլատակներում լույս աշխարհ եկած նորածնին (լուսանկարներ, տեսանյութ)

Սիրիացի աղջիկը, որին մայրը լույս աշխարհ է բերել օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակներում եղած ժամանակ, այժմ անուն ունի:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նրան անվանակոչել են Այա, ինչն արաբերեն նշանակում է «հրաշք». պարբերականը նկատում է, որ սա հարմար անուն է նորածնի համար, որը լույս աշխարհ է եկել մնան դաժան պայմաններում և, ի տարբերություն մորը, հաջողացրել է ողջ մնալ: 

Անունը նրան շնորհել է բժիշկ Խալիդ Աթիահը՝ Սիրիայի Հալեպ քաղաքի Աֆրինի մանկական հիվանդանոցի ղեկավարը:

Նա մեկն է այն մեծ թվով որբերից, որոնք մնացել են երկուշաբթի տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով:

Շատ դեպքերում որբ երեխաներին վերցնում են հազարատները, պատմել են բժիշկներն ու փորձագետները։ Բայց շատ դեպքերում ողջ մնացած հարազատները ստիպված են գործ ունենալ նաև երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրների հետ:

Նորածին Այայի դեպքում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան կվերցնի հոր հորեղբայրը՝ Սալահ ալ Բադրանը: Սակայն հազարավոր մարդիկ առաջարկել են որդեգրել աղջկան Աթիահը:

«Ես հիմա թույլ չեմ տա որևէ մեկին որդեգրել նրան: Քանի դեռ նրա հեռու բարեկամները չեն եկել, ես նրան վերաբերվում եմ հարազատիս պես», - AP-ին ասել է։

Առայժմ նրա կինը սեփական երեխայի հետ մեկտեղ կրծքով կերակրում է Այային:

A man is seen carrying Aya out of the rubble of Jenderis after she was found still attached to her motherA baby girl who was born under the rubble caused by an earthquake that hit Syria and Turkey has been named Aya - Arabic for miracleA baby girl who was born under the rubble caused by an earthquake that hit Syria and Turkey receives treatment inside an incubator at a children's hospital in the town of Afrin, Aleppo province, SyriaThe baby girl, who was born while her mother was buried underneath the rubble of a five-story apartment building, has wounds on her back from the debrisA baby girl who was born under the rubble caused by an earthquake that hit Syria and Turkey receives treatment inside an incubator at a children's hospital in the town of AfrinRescuers and residents search through the rubble of collapsed buildings in the town of Harem near the Turkish border, Idlib province, Syria

 

  • Կիսվել: