Հայտնի լրագրող Լինդսի Սնելլը հրապարակել է Լաչինը շրջափակած «էկոակտիվիստների» ցուցակ, որի մեջ կան 12-17 տարեկան ադրբեջանցի դպրոցականներ
Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը հրապարակել է Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստների» ցուցակ, որում ընդգրկված են 12-17 տարեկան ադրբեջանցի դպրոցականների անուններ։
Կից հայտնի լրագրողը գրել է. «12-17 տարեկան ադրբեջանցի դրպոցականները օգնում են շրջափակել 120 հազար արցախցիների։ Արդյոք այսքանից հետո ինչ որ մեկը կասկածում է, որ «էկոակտիվիստների» գործողությունները համակարգում են Ադրբեջանի իշխանությունները»։



