հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայտնի է Թուրքիայի ԱԽ առաջիկա նիստի օրակարգը

Հայտնի է Թուրքիայի ԱԽ առաջիկա նիստի օրակարգը

Թուրքիայի անվտանգության խորհրդի ընթացիկ տարվա առաջին նիստը Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա հունվարի 25-ին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նիստի օրակարգում ներառված են տարածաշրջանային և ազգային անվտանգության ռազմավարական հարցեր։

Առանձնահատուկ շեշտադրում է արվելու Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում և Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների հետ կապված հարցերի վրա:

Քննարկվելու է  Դամասկոսի հետ վերջին 12 տարում առաջին անգամ սկսված երկխոսության ընթացքը։

Մտքերի փոխանակում է լինելու  Հունաստանի հետ հարաբերություններում, Էգեյան ծովում եւ Արևելյան Միջերկրական ծովում, այդ թվում՝ Կիպրոսում տիրող իրավիճակի շուրջ։

Օրակարգի կարևոր հարցերից է Ուկրաինայի թեման, այդ թվում՝ «հացահատիկային միջանցքը»։

Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո քննարկվելու են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների հետ կապված հարցեր:

  • Կիսվել: