ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայտնի է, թե որն է այս տարվա բառը՝ ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի

Հայտնի է, թե որն է այս տարվա բառը՝ ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի

Հանրային քվեարկությունից հետո, որի ժամանակ ավելի քան 37,000 մարդ իր կարծիքն է հայտնել, մենք ուրախ ենք հայտարարել, որ 2024 թվականի Օքսֆորդի տարվա բառը «ուղեղի փտում» է:

Այս մասին հայտարարել է դեկտեմբերի 2-ին հայտնել է համալսարանի հրատարակչության` Oxford University Press-ը։

«Ուղեղի փտումը» սահմանվում է որպես մարդու մտավոր վիճակի ենթադրյալ վատթարացում, հատկապես ներկայումս առցանց բովանդակության չափազանց մեծ սպառման արդյունքում:

Փորձագետները նկատել են, որ այս տարի «ուղեղի փտում» նոր համբավ ձեռք բերեց որպես տերմին, որն օգտագործվում էր ցածրորակ առցանց բովանդակության, հատկապես սոցիալական ցանցերում ավելորդ օգտագործման հետևանքների վերաբերյալ մտահոգություններ արտահայտելու համար:

2023-2024 թվականներին այս տերմինի օգտագործման հաճախականությունն աճել է 230% - ով ։ «Ուղեղի փտում» մասին առաջին հիշատակումը հայտնաբերվել է 1854 թվականին Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն» գրքում, որտեղ նա խոսում է բնական աշխարհում պարզ ապրելակերպ վարելու իր փորձի մասին։ 

  • Կիսվել: